Ուրալօղլու․ «Զանգեզուրի միջանցքը պատրաստ կլինի 4-5 տարիների ընթացքում»

«Զանգեզուրի միջանցքը պատրաստ կլինի 4-ից 5 տարիների ընթացքում», – հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։ Նրա խոսքով՝ «այդ միջանցքը ուղղակի կապ կհանդիսանա թյուրքական աշխարհի [պետությունների] միջև»։

Թուրք նախարարն ասել է, որ Ադրբեջանի տարածքում գտնվող հատվածում աշխատանքները գրեթե ավարտված են։ «Մեր տարածքում գտնվող 224- կիլոմետրանոց ճանապարհահատվածում աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են և այժմ էլ շարունակվում են», – նշել է Ուրալօղլուն։

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտնել է, որ շինարարության իրականացման նպատակով Անկարան վարկային համաձայնագիր է ստորագրել Համաշխարհային բանկի հետ՝ «բավական լավ պայմաններով»։

Leave a Comment