Anxios-ի աղբյուրների համաձայն՝ Պենտագոնը Իրանի դեմ «վերջնական հարվածի» համար մշակում է հնարավոր լայնածավալ ռազմական գործողությունների տարբերակներ, որոնք ներառում են ինչպես ցամաքային ներխուժում, այնպես էլ ինտենսիվ օդային հարվածներ։
Axios-ին պաշտոնյաներն ու աղբյուրները ներկայացրել են «վերջնական հարվածի» չորս հիմնական տարբերակ, որոնք Թրամփը կարող է ընտրել․
- Ներխուժել կամ շրջափակել Խարգ կղզին՝ Իրանի հիմնական նավթային արտահանման կենտրոնը։
- Ներխուժել Լարակ կղզի, որը օգնում է Իրանին վերահսկել Հորմուզի նեղուցը։ Այնտեղ տեղակայված են բունկերներ, հարձակողական նավակներ և ռադարներ։
- Վերահսկողություն հաստատել Աբու Մուսա ռազմավարական կղզու և երկու փոքր կղզու վրա, որոնք Իրանի վերահսկողության տակ են, բայց նաև պահանջվում են ԱՄԷ-ի կողմից։
- Արգելափակել կամ գրավել նավերը, որոնք իրանական նավթ են արտահանում Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում։
Ըստ աղբյուրների՝ ԱՄՆ բանակը ծրագրեր է պատրաստել նաև Իրանի խորքային տարածքներում ցամաքային գործողությունների համար՝ նպատակ ունենալով վերահսկել միջուկային օբյեկտներում պահվող բարձր հարստացված ուրանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ որոշում չի կայացրել, սակայն աղբյուրները նշում են, որ նա պատրաստ է էսկալացիայի, եթե բանակցությունները շուտով շոշափելի արդյունքներ չտան։
