Մայիսի 28-ին տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն. Նիկոլ Փաշինյան

«Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «տեսարանը տպավորիչ է լինելու»:

 «Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է ու կարող է տպավորություն ստեղծի խաղաղության օրակարգից շեղվելու, հրաժարվելու: Մենք աշխատում ենք միջազգային գործընկերների հետ՝ ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն որպես խաղաղության օրակարգից հրաժարում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment