«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որումծ մասնավորապես, ասվում է.
««Գիտակցված զոհողություն»․ ոչ մի նոր բան, ընդամենը հերթական ինքնախոստովանությունը։
Վեց տարի է ասում ենք՝ էս մարդը, գիտակցված, մեր տղաներին տարել զոհաբերել է, որ իր ոհմակի հետ օր ու գիշեր քեֆ անի ու ամեն օր աղ լցնի մեր ցավի վրա։ «Պարանն» էլ իր մասին է․ Ալիևը պարանն իր վիզը գցած պարացնում է, կապիկի նման ոնց ուզում խաղացնում է։
Սրան ասելու բան չկա, բացի հիշեցումից․ «գիտակցված զոհողության» համար պատասխան ես տալու, ազգադավ։
Դրանով մեր պայքարը սկսել, դրանով էլ ավարտելու ենք։ Չկասկածեք։
Հ.Գ. Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված վերոնշյալ ինքնախոստովանության վերաբերյալ այսօր ժամը 15:00-ին նահատակված ծնողների կողմից ՀՀ Գլխավոր դատախազություն կներկայացվի հաղորդում հանցագործության մասին։
Հրավիրում ենք լրատվամիջոցների ուշադրությունը»: