Արտգործնախարար ունեք Արարատ անունով, ինքը քայլող սադրա՞նք է, գրո՛ղը տանի․ Աննա Գրիգորյան

 

«Սիրելի հայրենակիցներ, հասկանալի է, որ նախընտրական շրջափուլում ենք, տարբեր խոստումներ են հնչեցվելու, բայց ողբերգություն է, երբ գործող իշխանությունը ոչ թե խոստում է հնչեցնում, այլ սպառնում է սեփական ժողովրդին վերահաս պատերազմով: Իհարկե, ժամանակին Նիկոլ Փաշինյանը նման մի ձևակերպում անում էր, ասում էր՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա», իհարկե այլ համատեքստում, այլ իրավիճակում: Հիմա փաստորեն այդ տրամաբանությունը տրանսֆորմացվել է և դարձել է՝ «կամ ես կլինեմ վարչապետ, կամ դուք բոլորդ պետք է պատերազմի մեջ գտնվեք, Ալիևը ձեզ վրա կհարձակվի», Ալիևի՞ն եք մեր ժողովրդի վրա, այսպես, տղա բերում, Ալիևո՞վ եք մեզ սպառնում: Բա էս ժողովուրդը էթնիկ զտման է ենթարկվել, հայրենիք կորցրել, տարածքներ են օկուպացված, բա մեր ժողովուրդը արժանի է նրան, որ դուք Ալիևով իրեն սպառնա՞ք: Մի՞թե կարելի է աթոռը սիրել այնքան և սեփական ժողովրդին չսիրել այնքան, որ Ալիևին մեր ժողովրդի վրա տղա բերել»,- այս մասին ԱԺ իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment