Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների

Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին և մի շարք այլ երկրների Մերձավոր Արևելքում հակամարտության ընթացքում արտերկրում մնացած իրանցիներին տարհանման հարցում ցուցաբերած աջակցության համար։ Նա, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Հայաստանին, Թուրքիային, Ադրբեջանին, Թուրքմենստանին, Աֆղանստանին և Սաուդյան Արաբիային։ Նրա խոսքով՝ այս երկրները զգալի ներդրում են ունեցել գործընթացի իրականացման գործում՝ ցուցաբերելով կարևոր համագործակցություն լոգիստիկ հարցերում։

Leave a Comment