Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում. հարավից ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան

Մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի

Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում. հարավից ակտիվ ցիկլոն կներթափանցի Հայաստան


ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնը տեղեկացրել է հարավից ներթափանցող ակտիվ ցիկլոնի մասին։


«Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։


Ինչպես տեղեկացնում են Հայպետհիդրոմետից, մարտի 27-ին Սյունիքում, Վայոց ձորի և Գեղարքունիքի առանձին հատվածներում տեղումները կլինեն զգալի։


Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 26-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, մարտի 27-28-ին Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա և Դեբեդ գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում։


 


Leave a Comment