Ինտենսիվ տեղումներ, գետերի ջրի ելքերի մեծացում․ հարավից ակտիվ ցիկլոն է ներթափանցում

Հարավից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 27-28-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով, առանձին շրջաններում ուղեկցվելով ցածր հորիզոնական տեսանելիությամբ և քամու ուժգնացմամբ՝ 14-17մ/վ արագությամբ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ մարտի 27-ին Սյունիքում և Վայոց ձորի առանձին հատվածներում, մարտի 27-28-ին՝ Լոռիում և Տավուշում տեղումները կլինեն ինտենսիվ։

Սպասվող տեղումներով պայմանավորված մարտի 27-28-ին հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում, Ողջի, Գորիսգետ, Մեղրիգետ, Արփա Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում` զգալի։

Leave a Comment