«ՀՀ վարչապետ լինելով՝ ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ պետություն է ՌԴ-ն, ինչ պետություն է ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է ԵՄ-ն։ Գիտեք՝ սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում, ոչ թե հակառակը»,- հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բոլորին էլ խնդրում եմ հանդիպել, ու դա ինձ համար ոչ ամոթ է, ոչ էլ նվաստացուցիչ»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հանդիպումներն այլոց նախաձեռնությամբ չեն եղել։
«Մի քիչ էլ երկրների քաշային կարգ կա։ ՌԴ նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի։ Պարզ է՝ ես պետք է խնդրեմ հանդիպում, բա ո՞վ պիտի խնդրի։ Ֆրանսիայի նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի։ Ինչքան էլ մենք շատ ջերմ, անձնական հարաբերություններ ունենանք և՛ Ֆրանսիայի, և՛ ՌԴ նախագահի հետ։ Հակառակ կերպ մտածելը նշանակում է իրականության զգացումը կորցնել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ հանդիպումները խնդրում է մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար։
