Արաբական երկրները ճնշում են գործադրում ԱՄՆ-ի վրա՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները շարունակելու համար․ Շապիրո

Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները ճնշում են գործադրում Միացյալ Նահանգների վրա՝ Իրանի ռազմական ենթակառուցվածքների վրա հարվածները ուժեղացնելու համար՝ վախենալով Իսլամական Հանրապետության կողմից պատասխան հարվածից, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելում ԱՄՆ նախկին դեսպան (2011-2017) Դեն Շապիրոն՝ հղում անելով իր աղբյուրներին:

Միևնույն ժամանակ, նշել է Շապիրոն, Պարսից ծոցի երկրները շահագրգռված են Իրանի հետ հակամարտության արագ ավարտով: Նրանք ակնկալում են, որ ԱՄՆ-ն առավելագույն վնաս կհասցնի Իրանի ռազմական ենթակառուցվածքներին՝ նախքան խաղաղ կարգավորման հասնելը:

Նախկին դեսպանը կարծիք է հայտնել, որ Վաշինգտոնը, այնուամենայնիվ, ստիպված կլինի զգալի զիջումների գնալ Իրանի հետ բանակցություններում, քանի որ ԱՄՆ-ն չի կարող ստիպել այդ երկրին կապիտուլյացիայի ենթարկվել: «Շատ հավանական է, որ կկնքվի համաձայնագիր, որի համաձայն կողմերից յուրաքանչյուրը կստանա իր պահանջների մասնակի բավարարում», — հավելել է Շապիրոն:

Ընդհանուր առմամբ, արաբական երկրները հայտնվել են բարդ իրավիճակում. մի կողմից նրանք ցանկանում են սահմանափակել Իրանի հավակնությունները ԱՄՆ-ի ձեռքով, մյուս կողմից՝ խուսափում են դառնալ ռազմական գործողությունների թիրախ:

Leave a Comment