Իսրայելը ԱՄՆ-ի պնդմամբ Արաղչիին և Ղալիբաֆին հանել է թիրախների ցանկից. Reuters

Իսրայելը ԱՄՆ-ի պնդմամբ Արաղչիին և Ղալիբաֆին հանել է թիրախների ցանկից. Reuters

Իսրայելը հեռացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին իր թիրախների ցուցակից՝ Պակիստանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում։ Ըստ Reuters գործակալությանը հայտնած պակիստանցի պաշտոնյայի տվյալների՝ Իսրայելն արդեն ունեցել է պաշտոնյաների հստակ կոորդինատները և պատրաստվել է նրանց վերացմանը, սակայն Իսլամաբադը նախազգուշացրել է Վաշինգտոնին, որ նման քայլը կվերացնի դիվանագիտական երկխոսության ցանկացած հնարավորություն։

Արդյունքում ԱՄՆ-ն դիմել է իսրայելական կողմին՝ պահանջելով հետ կանգնել այդ ծրագրից՝ տարածաշրջանում հետագա անկանխատեսելի սրացումներից խուսափելու և բանակցային խողովակները պահպանելու նպատակով։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment