2023-ին Ղարաբաղում մшրտական գործողությունների ժամանակ զինшմթերքի առյուծի բաժինը մնացել է ձեռք չտված. Փաշինյան



Ուզում եմ ասել, որ 2023 թվականի իրադարձություններից հետո ՀՀ Անվտանգության խորհրդում նիստ է եղել, որտեղ վերլուծվել են տեղի ունեցած մարտական գործողությունների արդյունքները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:




«Ես, շատ բան չկարողանալով բացել, ուզում եմ արձանագրել, որ կռվելու և այլնի մասին  պնդումները մեղմ ասած չեն համապատասխանում իրականությանը, որովհետև մեր հետախուզության և ոչ միայն հետախուզության ունեցած տվյալներով, առկա զենք-զինամթերքի առյուծի բաժինը, դա կարող է լինել 80%, կարող է լինել 90%, մնացել են ձեռք չտված:

Ղարաբաղի իշխանություններին ես այն ժամանակ զգուշացրել եմ, ասել եմ՝ եթե դուրս եկաք, իմացեք՝ այլևս վերադարձի հնարավորություն չի լինելու»,-նշեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment