Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, Հանրապետության հրապարակում տեղի կունենա ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն ՀՀ քաղաքացիներին։
Նա նշել է, որ այս հարցով աշխատել է միջազգային գործընկերների հետ. «Զորահանդեսն ինքը շատ նուրբ երևույթ է, կարող է խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու տպավորություն ստեղծել։ Մենք աշխատել ու աշխատում ենք միջազգային հանրության գործընկերների հետ, ներառյալ տարածաշրջանի երկրների հետ, որ նրանք որևէ կերպ դա չընկալեն խաղաղության օրակարգից հրաժարում»,- ասել է նա։
