ԱԺ նախագահը ստորագրել է պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի․/Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձանագրություն է ստորագրել ՀՀ ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին։
«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի եւ 155-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով` դադարած համարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի` պատգամավորի լիազորությունները»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ստորագրած արձանագրության մեջ: