Իրանն ուժեղացնում է Խարգ կղզու անվտանգությունը՝ ԱՄՆ-ի ցամաքային հարձակումից պաշտպանվելու համար


Միջազգային


Իրանն ուժեղացնում է իր պաշտպանությունը Խարգ կղզում՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային հարձակումից պաշտպանվելու համար։

CNN-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է իրենց աղբյուրը:

«Վերջին շաբաթների ընթացքում Իրանը Խարգ կղզում տեղադրել է հակահետևակային և հակատանկային ականներ, և լրացուցիչ զինվորական անձնակազմ, հակաօդային պաշտպանության միջոցներ և հրթիռային համակարգեր՝ կղզու նկատմամբ ԱՄՆ-ի հնարավոր գործողություններին նախապատրաստվելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Վաշինգտոնի վարչակազմը քննարկել է Պարսից ծոցի հյուսիսարևելյան մասում գտնվող կղզու գրավման հնարավորությունը, որը Իրանի համար տնտեսական և կենսական նշանակություն ունի և ապահովում է երկրի հում նավթի արտահանման մոտ 90%-ը։ 


Leave a Comment