Իրանը շնորհակալություն է հայտնում հարևան երկրներին՝ այդ թվում Հայաստանին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին IRNA գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ Թեհրանը ստացել է Վաշինգտոնի առաջարկները և ներկայումս ուսումնասիրում է դրանք։

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը չի պատրաստվում մասնակցել այնպիսի բանակցությունների, որոնք միտված են միայն հակամարտության ժամանակավոր մեղմացմանը՝ «ագրեսորի պայմաններով»։ Նրա խոսքով՝ երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ, և Թեհրանը չի հրաժարվի իր օրինական պահանջներից հանուն կարճաժամկետ լուծումների։

Արաղչին նշել է, որ ցանկացած որոշում կկայացվի՝ ելնելով ազգային շահերից և անվտանգության ապահովումից, այլ ոչ թե արտաքին ճնշումներից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել հարևան երկրներին՝ Հայաստանին, Ադրբեջանին, Թուրքիային, Թուրքմենստանին, Աֆղանստանին և Սաուդյան Արաբիային՝ քաղաքացիների տարհանման և հումանիտար աջակցության համար։

Leave a Comment