Ըստ հյուսիսկորեական պետական KCNA-ի՝ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մարտի 25-ին Կիմ Իր Սենի հրապարակում ողջունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին։
Հաղորդագրության համաձայն՝ Լուկաշենկոն «անկեղծ երախտագիտություն» է հայտնել Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին «ջերմ հյուրընկալության» համար։ Հանդիպման և այցի մասին այլ տեղեկություններ չեն հաղորդվում։
