Երբ կարող են սահմանափակել Հայաստանից դուրս գալու իրավունքը

Եթե անձը հետախուզվում է հարկադիր կատարման ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակում Հայաստանից անձի ելքի իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից։

Դա կարող է լինել եթե այդ մասին նշված է դատական ակտի մեջ կամ ակտը հնարավոր չէ կատարել առանց այդ անձի մասնակցության, իսկ նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Դատարանը հարկադիր կատարողի դիմումը ստանալուց հետո որոշում է կայացնում 10-օրյա ժամկետում։ Կարևոր է իմանալ՝ հետախուզումը դադարեցում է, երբ անձը ներկայանում է հարկադիր կատարողին և ստանում իրեն հանձնման ենթակա փաստաթղթերը։ Այս սահմանափակումը չի կիրառվում հարկադրելու պարտապանին կատարելու պարտավորությունը, երբ հետախուզումը դադարեցվում է, անձի երբից դուրս գալու սահմանափակումը հարկադիր կատարողի որոշմամբ ևս վերացվում է։ Տվյալները համակարգում թարմացվում են 24 ժամվա ընթացքում։

Leave a Comment