Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը X-ի էջում գրել է, որ երկրի թշնամիները պատրաստում են կղզիներից մեկը օկուպացնել։
«Որոշ տեղեկությունների համաձայն՝ Իրանի թշնամիները տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ նախապատրաստում են իրանական կղզիներից մեկի օկուպացման գործողություն։ Թշնամու բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո։ Եթե նրանք գոնե մեկ քայլ անեն, այս տարածաշրջանային երկրի բոլոր կենսական օբյեկտները, առանց որևէ սահմանափակումների, կդառնան շարունակական հարձակումների թիրախ»,- գրել է նա։
