
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում ստորագրել են երկու երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագիր։ Այս մասին հայտնում է Բելառուսի առաջնորդի մամուլի ծառայությանը մոտ կանգնած թելեգրամյան ալիքը։
Ավելի վաղ Լուկաշենկոն փաստաթուղթը բնութագրել է որպես համագործակցության նպատակներն ու սկզբունքները հստակ և բացահայտորեն ուրվագծող, ինչպես նաև ապագա փոխշահավետ գործընթացների ինստիտուցիոնալ շրջանակը սահմանող փաստաթուղթ։