2025 թվականին Հայաստանից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը է մուտքագրվել 25 նոր գործ 2024-ի 15-ի դիմաց, նշված է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 2025 թվականի տարեկան զեկույցում։
Ամենաշատը ՄԻԵԴ անցած տարի դիմել են Ուկրաինայից՝ 159 գործ, Ադրբեջանից ու Իտալիայից՝ 75- ական գործ եւ Հունգարիայից՝ 70 գործ։
Զեկույցում նշված է նաեւ, թե պետություններն ինչպես են կատարել ՄԻԵԴ որոշումները։
2025 թվականի վերջի դրությամբ ԵԽ 46 անդամ պետությունների չկատարված գործերի 60.5%-ը բաժին է ընկնում հետևյալ հինգ երկրներին՝ Ուկրաինա՝ 904, Թուրքիա՝ 445, Ադրբեջան՝ 397, Իտալիա՝ 318, Ռումինիա՝ 287։
Հայաստանի դեպքում ամբողջությամբ չկատարված 75 գործ կա (2024-ի 71-ի համեմատ)։
2025 թվականին ՄԻԵԴ-ը ամենամեծ «արդարացի փոխհատուցում» (just satisfaction) է սահմանել Ռումինիայի՝ €69,110,059, Իտալիայի՝ €6,808,220, Ադրբեջանի՝ €3,893,486, Թուրքիայի՝ €3,569,965 եւ Ուկրաինայի՝ €3,355,045 նկատմամբ։
Հայաստանի դեմ գործերով ՄԻԵԴ-ը 2025 թվականին նշանակել է €646,734 փոխհատուցում (2024-ի €206,810-ի համեմատ)։