WSJ. Թրամփը ցանկանում է, որ Իրանի հետ հակամարտությունը ավարտվի առաջիկա շաբաթներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր մերձավոր շրջապատին ասել է, որ ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, հայտնում է Wall Street Journal-ը (WSJ):

Հրատարակության տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը գաղտնի զրույցներում հայտարարում է, որ ցանկանում է խուսափել երկարատև հակամարտությունից և կոչ է անում պահպանել Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողության սկզբնական չորսից վեց շաբաթվա ժամանակացույցը։

Ավելին, նշում է հրատարակությունը, Թրամփը իր մերձավոր շրջապատին ասում է, որ Իրանի հետ հակամարտությունը շեղում է իրեն այլ առաջնահերթություններից։

Մի քանի մտերիմ խորհրդականներ ցանկանում են, որ ամերիկացի առաջնորդը կենտրոնանա ընտրողներին անհանգստացնող ամենահրատապ խնդիրների, մասնավորապես՝ հակամարտության պատճառով գների աճի վրա։

WSJ-ի տվյալներով՝ Սպիտակ տունը ԱՄՆ վարչակազմի այցը Չինաստան պլանավորել էր մայիսի կեսերին՝ այն ակնկալիքով, որ մինչ այդ ռազմական գործողությունները կավարտվեն։

Leave a Comment