WSJ. ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակից

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ժամանակավորապես հանվել են Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախային ցուցակներից, հայտնում է The Wall Street Journal-ը։

Հրատարակության տվյալներով՝ ԱՄՆ-ը և Իսրայելը այս քայլին են դիմել Իսլամական Հանրապետության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար։ Հրատարակությունը պնդում է, որ թիրախի հեռացման ժամկետը 4-5 օր է։

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը Իրանի իշխանություններին է ուղարկել հակամարտությունը դադարեցնելու 15 կետից բաղկացած ծրագիր: Թերթի տվյալներով՝ ծրագիրը վերաբերում է Իսլամական Հանրապետության հրթիռային և միջուկային ծրագրերին:

Leave a Comment