Ծափաթաղում 3-ամյա երեխային սպանած հորը ցմահ ազատազրկեցին – Նորություններ 26.03.2026

Ծափաթաղում 3-ամյա երեխային սպանած հայրը՝ Արմեն Օվանեսովը, ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Օվանեսովը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արտավազդ Կարապետյանի վճռով է ցմահ ազատազրկման դատապարտվել։

Նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ, 9-րդ կետերով։

Օվանեսովը խեղդելու միջոցով էր երեխային զրկել կյանքից։

3-ամյա երեխայի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 2-ին, Ծափաթաղի հարակից դաշտամիջյան հատվածում։ Տղային փնտրում էին հոկտեմբերի 27-ից։

 

Leave a Comment