Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինն աշխարհի առաջնության որակավորման փուլից հետո առաջատար դիրքերում են

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնության որակավորման փուլից հետո առաջատար դիրքերում են, հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։

Նրանք առաջնության կարճ ծրագրում վաստակել են 67,12 միավոր։ Զույգը հանդես է եկել «Արցախ» երաժշտության ներքո և բոլոր տարրերը կատարել առանց սխալների։ Իտալիայում փետրվարին անցկացված ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի որակավորման փուլում Ակոպովան և Ռախմանինը 66,27 միավոր էին վաստակել:

Որակավորման փուլում հանդես է գալիս 21 զույգ: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 26-ին:

Աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի նաև Սիմյոն Դանիլյանցը: 19-ամյա մարզիկը տղամարդկանց մենասահքի կարճ ծրագրում ելույթ կունենա մարտի 26-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է մարտի 28-ին:

Գեղասահքի աշխարհի առաջնությունն անցկացվում է մարտի 24-29-ը:

Leave a Comment