Նիդերլանդներում, ըստ տեղական ԶԼՄ-ների, հավանաբար հայտնաբերվել է հայտնի հրացանկիրներից դ’Արտանյանի կմախքը։
Գտածոն հայտնաբերվել է Մաստրիխտի եկեղեցիներից մեկում, որտեղ դ՛Արտանյանը զոհվել է՝ ֆրանսիական զորքերի կազմում։ Կրծքավանդակի հատվածում հայտնաբերվել են հրացանի գնդակի բեկորներ, իսկ թաղման վայրում՝ ֆրանսիական մետաղադրամ։
Այժմ ԴՆԹ նմուշները կուղարկվեն մասնագետներին՝ ենթադրությունը հաստատելու համար։
