ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն

Չնայած Իրանի կողմից գործարքից դուրս գալու մասին հաղորդագրությունների, ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում, պնդում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը։

Ավելի վաղ իրանական Press TV հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրին, հաղորդել էր, որ Իրանը մերժել է հակամարտությունը դադարեցնելու ԱՄՆ առաջարկը և առաջ է քաշել դրա համար իր սեփական պայմանները։

«Ոչ (նրանք չեն դադարեցրել – խմբ.): Բանակցությունները շարունակվում են: Դրանք արդյունավետորեն ընթանում են», – ասել նա՝ ի պատասխան լրագրողի հարցին:

Leave a Comment