
Արցախից բռնի տեղահանվածների միայն 10%-ն է կարողացել Հայաստանում բնակարան գնել պետական բնակապահովման ծրագրով, իսկ 25 000–ն արտագաղթել է. Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը` անդրադառնալով 2023թ–ից ի վեր ՀՀ կառավարության կողմից արցախցիներին ուղղված ծրագրերի արդյունքներին։