«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ

«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը»․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի բոլոր տեղաշարժերին, մասնավորապես՝ զորքերի տեղակայմանը, X-ի իր էջում գրել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։

«Մի՛ փորձեք մեր հողը պաշտպանելու մեր վճռականությունը», – ասվում է գրառման մեջ։

Ղալիբաֆը նաև նշել է, որ զինվորները «չեն կարող շտկել այն, ինչ փչացրել են գեներալները, նրանք պարզապես կդառնան Նեթանյահուի պատրանքների զոհը»։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի Պատերազմի նախարարությունը ծրագրում է մոտ 3000 դեսանտային տեղակայել Մերձավոր Արևելքում։

Leave a Comment