Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաեւ մանկությունս. Գեղամ Մանուկյան

ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է Կանազի մշակույթի տանը բռնկված հրդեհին․

«Իմ կյանքի 30 տարիները գողացած իշխանության օրոք այսօր այրվեց նաեւ մանկությունս…

Կանազի մշակույթի պալատը (ողորմի երկարամյա տնօրեն Քեչյանին) վերածվում է մոխրակույտի։

Իմ մանկության կրթարանը, ուր քանդակի խմբակում, հանգուցյալ ընկեր Վաղարշակյանի գլխավորությամբ արվեստն էին ըմբոշխնում…

Ավինյանը պոռոտախոսում էր մեկ տարի առաջ, թե մշակույթի ակադեմիա են սարքելու այստեղ»,- գրել է նա։

Leave a Comment