«Radar-Զրույցի» այսօրվա հյուրն է «Բոլորին դեմ եմ» շարժման ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը։
Անդրադառնալով շարժման կարգախոսին՝ Նահապետյանը նշեց, որ սա և՛ բողոքի ձև է, և՛ քաղաքական ծրագիր։
«Մեր համար պարզ դարձավ, որ բոլոր հավակնորդներին մենք դեմ ենք, ովքեր ուզում են այս միջավայրում ու այս խաղի կանոններով երկարաժամկետ իշխանություն ստանալ։ Մյուս կողմից՝ մենք ինքներս չենք ուզում երկարաժամկետ իշխանություն ստանալ այս պայմաններում, բայց մենք չունենք բոլորին դեմ քվեարկելու տարբերակը։ Քվեաթերթիկներում դա հանվել է 2000-ականներին, և մենք որոշեցինք ստեղծել այդպիսի տարբերակ ինքներս մեր և այսպիսի քվեաթերթիկ ունեցող քաղաքացիների համար»։
Նահապետյանի խոսքով՝ նախատեսվում է շատ կարճ ժամանակահատվածում՝ 100 օրում, քաղաքական համակարգի կանոնների վրա կատարել համակարգային այնպիսի փոփոխություններ, որոնք ընտրությունների և դրանց արդյունքների վերաբերյալ այնպիսի չափանիշներ կսահմանեն, որի հետ մենք՝ որպես քաղաքացիներ, շատ ավելի հաշտ կլինենք և արդյունքներով շատ ավելի գոհացած։
Մանրամասները՝ տեսանյութում։
