Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի և միջուկային համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Պակիստանում։
Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Ռաֆայել Գրոսսին Corriere Della Sera-ին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ խորհրդակցությունները ԱՄՆ-ի և Իրանի միջև կարող են տեղի ունենալ այս շաբաթավերջին Պակիստանի Իսլամաբադում», – ասել է նա։
Գրոսին ենթադրել է, որ բանակցությունները կարող են ներառել ոչ միայն Իրանի միջուկային ծրագրի, այլև նրա հրթիռային ծրագրի և Թեհրանի ապագա անվտանգության երաշխիքների քննարկումներ։
«Ես կարծում եմ, որ դրանք կլինեն ավելի լայն և կներառեն ոչ միայն միջուկային ծրագիրը, որը հակամարտության պատճառն է։ Այս անգամ սեղանին կլինեն նաև հրթիռային և անվտանգության երաշխիքների հարցերը», – ասել է նա։