Մայր Աթոռը շարունակելու է աջակցությունը հայրենիքի համար պայքարում վիրավորվածներին

Մայր Աթոռը շարունակելու է աջակցությունը հայրենիքի համար պայքարում վիրավորվածներին

25 մարտի 2026 – 18:31 AMT

PanARMENIAN.Net – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է անհրաժեշտ աջակցություն և մշտական հոգածություն ցուցաբերել հանուն հայրենիքի պայքարում իրենց առողջությունը նվիրաբերած հայորդիներին՝ զորակցելով նրանց և նրանց ընտանիքներին։ Այդ մասին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդն ասել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած Արտաշես Ամիրյանի հետ հանդիպմանը:

Վեհափառի աջակցությամբ Ամիրյանը մեկնել էր Հնդկաստան՝ բուժում և պրոթեզավորում ստանալու նպատակով։

Հանդիպման ընթացքում Ամիրյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված օգնության համար՝ տեղեկացնելով բուժման ընթացքի և Հնդկաստանում իր խնամքի պայմանների մասին։

Նորին Սրբությունն իր օրհնությունն է բերել Արտաշես Ամիրյանին՝ գոհունակությամբ արձանագրելով, որ բուժական այս խնամքով կբարելավվի վերջինիս կենսագործունեությունը։

Leave a Comment