Մարտի 23-ին ՀՀ-ում Անտառագետի, Ջրաբանի և Օդերևութաբանի մասնագիտական տոների կապակցությամբ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված հանդիսավոր նիստի ժամանակ «ԴԻՏԱՐԿԻՐ ԱՅՍՕՐ՝ ՊԱՇՏՊԱՆԻՐ ՎԱՂՎԸ» խորագրով ստեղծագործական մրցույթի հաղթողները պարգևատրվեցին նվերներով։
Լավագույն նկարների հեղինակները՝ 5 երեխա, ստացան նվերներ։
Հաղթողներն ընտրվել էին հանձնաժողովի ընտրությամբ, նաև՝ ըստ հավանումների քանակի։
Հաղթող մասնակիցներն են՝
- Խաչատրյան Վիկա, 13 տարեկան, Տավուշ, Այգեհովիտ,
- Մանուկյան Մանե, 12 տարեկան, Շիրակ, Անուշավան,
- Ղարաղաշյան Էլինա, 8 տարեկան, Լոռի, Վանաձոր,
- Սարգիսեան Սոֆի, 8 տարեկան, Կոտայք, Մրգաշեն,
- Քոչարյան Արամ, 6 տարեկան, Լոռի, Վանաձոր։
