Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում են, դա նշանակում է պատերազմ. Փաշինյան

Այսօր «Քաղաքացիական պայմանգիրը» միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է․ մենք որոշել ենք և չենք շարունակում Ղարաբաղյան շարժումը

Եթե ժողովուրդը որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում են, դա նշանակում է պատերազմ. Փաշինյան


ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Այսօր «Քաղաքացիական պայմանգիրը» միակ քաղաքական ուժն է, որը հստակ ասում է․ մենք որոշել ենք և չենք շարունակում Ղարաբաղյան շարժումը։


Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուապատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


Ըստ վարչապետի՝ այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը․ Ղարաբաղյան շարժումը շարունակվու՞մ է, թե՞ չի շարունակվում։ 


«Եթե որոշում է, որ Ղարաբաղյան շարժումը շարունակում է, դա նշանակում է պատերազմ, որովհետև Ղարաբաղյան շարժումը պատերազմ է։ Եթե որոշում է, որ խաղաղություն է, ուրեմն Ղարաբաղյան շարժումը չենք շարունակում։ Շատ պարզ ընտրություն է», – ասաց Փաշինյանը։


 


 


Leave a Comment