Իսրայելի պաշտպանության բանակը «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր՝ մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում Իրանի վրա ավելի քան 15,000 արկ է նետել, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Սա չորս անգամ ավելի է, քան «Ժողովուրդն ինչպես առյուծ» գործողության ժամանակ»,- նշել է Կացը։
Իսրայելի՝ «Ժողովուրդն ինչպես առյուծ» գործողությունը սկսվել էր 2025 թվականի հունիսին՝ Իրանի միջուկային օբյեկտների և ռազմական ենթակառուցվածքների ոչնչացման նպատակով։ 12-օրյա հակամարտությունից հետո կողմերը հայտարարել էին հրադադարի մասին։