Մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել. Արարատ Միրզոյան



Tert.am-ը գրում է.


Վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել: Որ հիշենք, ոչ վաղ անցյալում, դրանից երևի երկու շաբաթ առաջ և այդպես մի 2-4 տարի շարունակ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, չէ՞: Այս մասին Ազգային ժողովում, հարցուպատասխանի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:



«Հիմա էլ ունեն նարատիվներ, այդ թվում՝ Ղարաբաղ հետ բերելու և այլնի մասին, որոնք  ուղղակի հակասում են խաղաղությանը: Հիմա նոր բան են սկսել ասել, նրբերանգ է մտել վերջին օրերին նոր բան են մտածել, խաղաղություն, բայց երաշխավորով, երաշխավորված:

Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը: Սառը հաշվարկների աշխարհում, միջազգային հարաբերություններում ոչ մեկ ոչ մեկի սիրուն աչքերի համար չի գնում, երաշխավորություն չի անում, նաև իր զինվորների արյունը չի թափում, ծախսեր չի անում և այլն: Երկրորդը՝ մենք գիտենք տասնյակներով երաշխավորված ստորագրված, և մեկ երաշխավորների կողմից չէ, երաշխավորների խմբի կողմից երաշխավորված և կնքված խաղաղություններ, որոնք հետո խախտվել են շատ հեշտությամբ, ընդ որում, հետաքրքրաբար, խախտվել են երաշխավորների կողմից: Սա նորից ապացուցում է, որ երաշխավորները սիրուն աչքերի համար չէ, որ գնում են և հետապնդում են իրենց սեփական շահերը»,-նշել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment