Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ 2018 թվականին նախորդող քաղաքական համակարգերը կամ նրանց հոգեզավակները այսօր խոսում են բանակի ծախսերի մասին։
«Միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5,4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման վրա, քան արվել է 2 նախագահների կառավարման տարիներին՝ 1998-ից 2018 թթ․»,- ասել է ՊՆ նախարարը։
«Թվերին նայեք ու հարց տվեք ձեզ՝ ինչով էիք զբաղված, ինչով եք զբաղվում և ձայններդ կտրեք ու տեղներդ նստեք»,- շեշտել է Սուրեն Պապիկյանը։
