Ընդդիմությունը երաշխավորացավ է կպել. Արարատ Միրզոյան

Ընդդիմությունը երաշխավորացավ է կպել. Արարատ Միրզոյան

Վերջին շրջանում ընդդիմությունը երաշխավորացավ է կպել. հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«Հիմա էլ նոր բան են սկսել ասել՝ խաղաղությունը, բայց՝ երաշխավորված։ Երաշխավորներն առհասարակ հետապնդում են իրենց շահը»,- ասել է Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, թե ընդդիմությունը ինչպե՞ս է պատկերացնում խաղաղությունը, կետերով ինչպես է լինում։

«Վստահ եմ, որ չեն կարող մեկ կետ էլ ասել։ Ասելու են նույն խաղաղությունը, ինչը մենք նկատի ունենք։ Ասելու են ղարաբաղցիների վերադարձ։ Մի հատ բացեք, մենք էլ հասկանանք, ինչ նկատի ունեք»,- նշել է նա և հավելել՝ արդյո՞ք նրանց վերադարձը նախկին պահանջով է լինելու՝ անկախ պետության։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment