Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի մեծ բեմում կայացավ ժողովրդական երգչուհի Ասյա Երեմյանի առաջին մենահամերգը հայրենի քաղաքում։ Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբում է շուրջ 10 տարի, ուստի հենց հարազատ նվագախմբի հետ պետք է ներակայացվեր այն տարիների աշխատանքը, նվիրումն ու ազգային երաժշտության հանդեպ սերը, ինչն էլ գյումրեցին ընդունեց մեծ ջերմությամբ ու լեփ-լեցուն դահլիճում: