Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի է ունենում Արշակ Սրբազանի գործով առաջին դատական նիստը, որին Սրբազանը ներկայացավ փաստաբան Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ։ Նշենք, որ նրա շահերը պաշտպանում է փաստաբանների խումբը, որի կազմում են նաեւ Արսեն Բաբայանը, Երեմ Սարգսյանը։
Մինչ դատարան մուտք գործելը՝ լրագրողները հետաքրքրվել են, թե ինչ ակնկալիքներ ունի դատական նիստից, ինչն Սրբազանը տվել է կարճ պատասխան՝ «Ցմահ կտան»։
Հարցին, թե այս ամենով փորձում էին Ձեր հավատարմությունը Վեհափառին, ինչ–որ բան փոխվե՞լ է, սրբազանն ասաց. «Ես անում են այն, ինչ պարտավոր եմ անել»։
Արշակ սրբազանի պաշտպանները բացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Գևորգ Մանուկյանին, դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի պաշտպանները գրավոր ներկայացնեն միջնորդությունը: