«Իրանից գազամատակարարումը շարունակվում է». Բայրաքթար

Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարություն է տարածել Իրանից դեպի Թուրքիա գազամատակարարման վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշենք, որ Իսրայելը հարվածներ էր հասցրել Իրանի «Հարավային Պարս» գազի հանքավայրին, ինչի հետևանքով Իրանը դադարեցրել է դեպի Թուրքիա բնական գազի մատակարարումը։

Բայրաքթարը մասնավորապես նշել է.

«Իրանից գազամատակարարումը շարունակվում է և գազի պահուստները լցված են 71-ով»։

Նա նաև հայտնել է, որ այս պահի դրությամբ գազամատակարարման հետ կապված ոչ մի խնդիր չկա։

Leave a Comment