Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեշանդրի դե Մորաեսը որոշում է կայացրել պետական հեղաշրջման փորձի համար 27 տարվա ազատազրկման դատապարտված նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուին տեղափոխել տնային կալանքի։ Որոշումը պայմանավորված է քաղաքական գործչի առողջական վիճակի վատթարացմամբ. Բոլսոնարուն ներկայումս ապաքինվում է թոքաբորբից։
Տնային կալանքի ժամկետը սահմանվել է 90 օր, որը հաշվարկվելու է հիվանդանոցից դուրս գրվելու պահից։ Չնայած դատախազությունը նախկինում մերժել էր պաշտպանական կողմի նմանատիպ մի քանի միջնորդությունները, այս անգամ հաշվի է առնվել Գլխավոր դատախազ Պաուլու Գոնետի հանձնարարականը։
Դատարանը հստակեցրել է, որ 90-օրյա ժամկետի ավարտից հետո հիմքերը կվերանայվեն, իսկ կալանքի պայմանների խախտումը, այդ թվում՝ հանրային հայտարարություններն ու հարցազրույցները, կարող են հանգեցնել տնային կալանքի անհապաղ չեղարկմանը և վերադարձին բանտային պայմանների։
