Ալեն Սիմոնյանը ոտից գլուխ ստում է, ճիշտ չի ասում։ Այս մասին այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ–ից հեռացված պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այսօրվա հայտարարությանը, թե Հակոբ Ասլանյանը ՔՊ խմբակցության նիստի ժամանակ «լաց էր լինում և աղաչում, որ մնա խմբակցությունում, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, «ես բեղ պահեմ՝ ձև անենք, որ դուք ինձ չեք ճանաչում»։
«Հարց մեկ. եթե ես պետք է ընկնեի, լացելով խնդրեի, որ վերցնեին, ապա ինչու էի ես գնում Ֆակտոր TV և ինքս հայտարարում, որ սառեցնում եմ իրենց հետ գործունեությունը։ Ես հայտարարել եմ, հետո են ինձ կանչել, հեռացրել են։ Եվ հետո մի փոքրիկ բան, որ մինչև հիմա չեմ ասել. որպեսզի ինձ համոզեն, որ ես դնեմ իմ մանդատը, իրենք տարբեր ճանապարհներով հասել էին Ամերիկաները և Աստրախանները, փորձել էին իմ տղայի և իմ եղբոր միջոցով ազդել ինձ վրա, որ ես դնեմ իմ մանդատը»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։