ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել. hայերին փորձել են բաժանել, չի ստացվել, ապացույցն Արցախյան ազատամшրտը և Սարդարապատն են. Արթուր Ավանեսյան



Tert.am-ը գրում է.


Այսօր Անվտանգային հարցերով միջազգային այս համաժողովը տեղի է ունենում ոչ պատահական վայրում: Երբեմնի ամենահանգիստ, անվտանգ տուրիստական կենտրոն Ջերմուկ քաղաքը 2022 թվականից վերածվել է սահմանագծի: Այս մասին «Ուժեղ խաղաղություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է հետախույզ Արթուր Ավանեսյանը:



«Ցավոք, մեր սուվերեն տարածքների խախտումներ են տեղի ունեցել ոչ միայն այստեղ, այլև` Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում, Արարատում: Հակառակորդը չի սահմանափակվել Արցախով, ավելին՝ Արցախից հետո նրա նկրտումներն ավելի ագրեսիվ են դառնում, ինչի հետևանքով ունեցանք Ջերմուկի, Իշխանասարի, Սոթքի, Ներքին Հանդի դեպքերը:

ՀՀ-ի սահմանները երբեք այսքան փոքր չեն եղել, մենք երբեք այսքան փոքր քարտեզ չենք ունեցել և այս գիտակցումը մեզ՝ բոլորիս հանգիստ չի տալիս, բայց դժվար ժամանակները մեզ ստիպում են լինել ավելի խելացի, ավելի ճկուն, ուժեղ և միասնական:


Ես մեկ հարց ունեմ այսօրվա իշխանությանը. որտեղի՞ց ձեզ այսքան ատելություն այս ժողովրդի նկատմամբ, սեփական ազգային արժեքների նկատմամբ: Ես ձեզ հավաստիացնում եմ՝ ատելությամբ և պառակտումներով ոչնչի չեք հասնելու: Դարեր շարունակ հայերին փորձել են բաժանել, մասնատել, բայց հայն իր մեջ ուժ է գտել միավորվելու և հաղթանակ կերտելու, վառ ապացույցն Արցախյան ազատամարտը և Սարդարապատն են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment