Մեր երկրի ղեկավարն ասում է՝ եթե ինքը չլինի, լինելու է պատերազմ, ես պնդում եմ հակառակը. ֆեյսբուքյան տեսաուղերձում ասաց Հայ ազգային ռամկավար կուսակցության ատենապետ, հանրային գործիչ Վահե Դարբինյանը։
Նա պնդում է, որ հակառակն է լինելու՝ Նիկոլ հավասար է պատերազմ։ Եթե Նիկոլը մնա իշխանության, TRIPP-ը կիրագործվի, մենք կդառնանք պանթուրքիստական ծրագրի մի մաս։ Թուրքերը Հայաստանից կթողնեն միայն Երևանն ու Էջմիածինը, մենք ձեռք կբերենք թշնամիներ՝ ի դեմս Իրանի և Ռուսաստանի։
Իրանը անթաքույց հայտաարարել է, որ TRIPP-ը վտանգ է ներկայացնում իր համար, որովհետև դա նշանանակում է ամերիկյան ներկայություն Հայաստանի հարավում՝ Իրանի սեհմանին։
Իրանը Հայաստանին ասել է՝ եթե դուք չեք կարողանում պահել այդ միրջանցքը պահել, որը մեզ համար կյանքի և մահու ճանապարհ է, այն հանձնում եք ԱՄՆ-ին, ապա կգրավեն այդ ճանապարհը։ Հայաստանի որոշ տարածք, որքան էլ զարմանալի է, կմնա Իրանին. վերլուծում է Վահե Դարբինյանը։ Ուստի, Նիկոլի մնալը նոր պատերազմ է բերելու Հայաստանին։
Վահե Դարբինյան, Հայ ազգային ռամկավար կուսակցության ատենապետ