Դերասանուհի Լիա Զախարյանը Մոսկվայից լուսանկարներ է հրապարակել և կիսվել գրառմամբ․ ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/Նովոստի-Արմենիա/. Դերասանուհի Լիա Զախարյանը Instagram-յան իր էջում Մոսկվայից լուսանկարներ է հրապարակել և կիսվել գրառմամբ։
«Դուք չեք կարող պատկերացնել, թե որքան եմ ցանկանում, որ իսկապես գնահատեք այն ամենը, ինչ ունեք։
Գնահատեք մարդկանց, ովքեր ձեր կողքին են, այն ջերմությունը, որ ձեզ տրված է, այն հնարավորությունները, որոնք բացված են ձեր առաջ։ Գնահատեք նույնիսկ ամենափոքր մանրուքները, որոնք շրջապատում են ձեզ ամեն օր։
Քանի որ երբ մենք դադարում ենք գնահատել, սկսում ենք աննկատ կորցնել։ Եվ երբեմն՝ մեկ ակնթարթում։ Իսկ այն, ինչ կորցնում ենք անգնահատելով, այլևս չենք կարող հետ բերել, որքան էլ ցանկանանք։
Սովորեք տեսնել, զգալ ու արժևորել՝ մինչ դա դեռ ձերն է», – գրել է դերասանուհին։