Հետաքրքիր է՝ այդ ո՞ր պահից ռուբիկները հասկացան, որ պետք է հնարավոր պատերազմի վտանգի մասին ժողովրդին հայտնել, ջահել էին և այդ պատճառո՞վ 2020-ին չէին հասկացել, թե իրականում թաքնված քաղաքական նպատակներն են պատճառը, որ այս դեպքում նախազգուշացնում ու շանտաժի են ենթակում, իսկ այն դեպքում ձկան պես լուռ էին իրենց պահում, իսկ Նիկոլն էլ Իլհամին նույնիսկ գահընկեցությամբ էր սպառնում՝ իրեն դնելով ուժեղ տղայի տեղ:
Իրականում քաղաքական նպատակահարմարության հարց է թե՛ պատերազմի մասին չզգուացնելը, թե՛ այսօր դրանով շանտաժ անելը. այն ժամանակ Նիկոլին պետք էր պատերազմ, քանի որ այդպես էին ցանկանում իր տերերը, իսկ ներկա փուլում, ըստ երևույթին, այստեղ պատերազմ պետք չէ. թրքանպաստ խաղաղությունը պետք է ամրապնդել, որեպեսզի ռուսական ազդեցությունը ռեգիոնում զրոյանա, իսկ եթե իշխանափոխություն լինի, հետո՝ Հայաստանի հաղթանակով պատերազմ, ապա ամբողջ աշխարհաքաղաքական խաղը կարող է փչանալ, Նիկոլի տերերը կարող են ձեռնունայն մնալ:
Ահա սրա գիտակցումն է, որ ՔՊ-ին ու Նիկոլին ինքնավստահություն է ներշնչում. կարծում են՝ տերերը ամեն գնով ՔՊ-ին կվերարտադրեն՝ թույլ չտալու տարածաշրջանում հայկական գործոնի վերականգնումը՝անկախ նույնիսկ ընտրությունների իրական արդյունքից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: