
Արմավիրի դատական նիստերի դահլիճում ընթանում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով դատական առաջին նիստը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր փաստաբան Արսեն Բաբայանը, «Սրբազանին մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, թե իբր նա 2018թ․ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման անդամներին վարկաբեկելու նպատակով անհայտ անձին հանձնարարել է ակցիայի մասնակիցների ուսապայուսակի մեջ մարիխուանա գցել՝ կատարելով իրացման նպատակով թմրամիջոցի շրջանառություն։
Հիշեցնենք, որ այս գործով Սրբազանը 3 ամիս գտնվել է կալանքի տակ»։