«Մեր երկիրն աշխարհի հնագույն երկրներից է, որի մասին փաստագրված գրանցումները և հիշատակումները սկսվում են 25 դար առաջ՝ 2500 տարի առաջ։ Մենք գտնվում ենք մի տարածաշրջանում, որը բուֆերը երեք մեծ տերությունների միջև։ Հարավային Կովկասը բուֆեր է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի Դաշնության միջև։ Այս պատճառով է, որ այն կարևոր է, քանի որ Հայաստանը Չինաստանից դեպի Եվրոպա ամենակարճ ճանապարհն է ցամաքով»,-աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալիի հետ հարցազրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Հայաստանն աշխարհաքաղաքական առումով կարևոր։
Նա նշել է, որ լոգիստիկ առումով Հայաստանը շատ կարևոր է, մասնավորապես, կարճաժամկետ լոգիստիկ ուղի ստեղծելու համար՝ Չինաստանից դեպի Եվրոպա և Եվրոպայից դեպի Չինաստան։
Լրագրողի հարցին՝ Իրանն իրականում հարձակվե՞լ է Ադրբեջանի վրա, Նարեկ Կարապետյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ այժմ Ադրբեջանի ուղղությունը Իրանի համար առաջնահերթություն է։ Այժմ առաջնահերթություն է կառավարության կառուցվածքի կայունությունը պահպանելը: Ադրբեջանի վրա հարձակվելով՝ Իրանը կստանա Ադրբեջանի նման թշնամի կամ հակառակորդ, և պատերազմը կընթանա այլ ճանապարհով»:
Կարապետյանը նշել է, որ եթե Իրանում անկայունություն լինի, դա կազդի ամբողջ տարածաշրջանի վրա. «Ողջ եվրասիական տարածաշրջանը կբախվի անվերահսկելի այս միգրացիայի, աղքատության և մատակարարման շղթաների խափանման սպառնալիքին, դա մեծ վնաս կհասցնի Կենտրոնական Ասիային, Հարավային Կովկասին, Մերձավոր Արևելքին»։